19/04/2019 17:03
Դավիթ Սանասարյանը դիտավորությամբ չէր կարող վնաս պատճառել. ԱԺ պատգամավոր (Տեսանյութ)
Ես որքան ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին, իմ ներքին համոզմունքն է, որ նա դիտավորությամբ, կանխամտածված կամ չարամտությամբ չէր կարող վնաս պատճառել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Իսկ չմտածվա՞ծ կերպով, հետաքրքրվեցին լրագրողները։
«Չեմ կարող դատողություններ անել, պետք է սպասենք՝ մինչև նախաքննությունն ավարտվի, և հանրությունն այդ կապակցությամբ իրազեկվի», - ասաց նա։
Պատգամավորը բացառեց, որ նոր Հայաստանում իրավապահ մարմինները որևէ մեկի «գլխին գործ սարքեն»։ Նա բացառեց նաև քաղաքական պատվերի հնարավորությունը։
Լրագրողները Մարիա Կարապետյանից նաև հետաքրքրվեցին՝ երեկ, այսօր խոսե՞լ է «Մերժիր Սերժին» նախաձեռնության շրջանակներում միասին աշխատած ընկերոջ՝ Դավիթ Սանասարյանի հետ։ Նա բացասական պատասխան տվեց։