19/04/2019 14:15
ԵԼ-ի կիսաեզրափակչում «Արսենալը» խաղալու է «Վալենսիայի» հետ, իսկ «Չելսին»՝ «Այնտրախտի»
Հայտնի են դարձել Եվրոպայի Լիգայի 2018/19 մրցաշարի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:
«Արսենալը» «Նապոլիի» հետ երկու հանդիպումների հաշվով (2:0, 1:0) հանդիպելու է «Վալենսիայի հետ, որը պայքարից դուրս է թողել «Վիլյառեալին» (3:1, 2:0).
«Չելսին», որը հաղթել էր «Սևիլյային» (1:0, 4:3), կմրցի «Այնտրախտի» դեմ, որը մրցապայքարից դուրս էր թողել «Բենֆիկային» (2:4, 2:0):
Առաջին հանդիպումները կանցկացվեն մայիսի 2-ին, պատասխան խաղերը՝ 9-ին: