21/04/2019 23:53
Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում ուկրաիներենով շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Նա վստահություն է հայտնել, որ Վ.Զելենսկին նախագահի պաշտոնում կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի նոր մակարդակի բարձրացնի Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները։
Ն.Փաշինյանը Վ.Զելենսկիի հաղթանակը համարել է համոզիչ, իսկ ընտրությունները բնութագրել է ժողովրդավարական։