21/04/2019 20:15
Միհրան Պողոսյանը ձերբակալվել է. նրա արտահանձնումն ընթացքի մեջ է. ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է, Aysor.am-ին տեղեկությունը պաշտոնապես հաստատում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։
«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Մոսկվայում, ՌԴ իրավապահների կողմից։ Նա ձերբակալվել է», - Aysor.am-ին փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով, նախկին պաշտոնյայի արտահանձնման գործընթացը ըթացքի մեջ է։
Ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։