22/04/2019 19:46
Չեմ թալանի, միայն սիրել, արարել ու ստեղծել. ռուսաստանաբնակ ռեժիսորը ցանկանում է Հայաստանի ղեկավարը դառնալ
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ինստագրամի իր էջում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ շնորհավորելով նրան, մեկտեղ՝ խոստովանելով իր հեռահար նպատակի մասին:
«Ութ տարի առաջ ես և Ուկրաինայի նախագահը զբաղվում էինք ստեղծագործական աշխատանքով: Ու իմ կարծիքով՝ նույնիսկ շատ հաջող:
Շնորհավորում եմ Վլադիմիրին: Ընդհանրապես չգիտեմ՝ նա ինչպիսի նախագահ կլինի, բայց որպես մարդ նա հաստատ հրաշալի է:
Կինոբիզնեսի՝ նման հաղթանակից հետո ես մտածում եմ 10 տարի անց դառնալ փոքրիկ, բայց հպարտ երկրի նախագահ: Չեմ թալանի, միայն սիրել, արարել ու ստեղծել», - գրել է ռեժիսորը: