22/04/2019 14:24
Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Վարչապետ
ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ առաջիկա 3-4 տարիներին եկամտահարկը մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այդպիսով խրախուսում են բարձր աշխատավարձի քաղաքականությունը, կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին։