22/04/2019 10:41
Խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ են ընտրում
Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի ընտրության քվեարկությունը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն Գեղամ Գևորգյանն է, որը մինչ այժմ գյուղատնտեսության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։
ԱԺ «Լուսավոր Հայաստանը» դեմ էր տրամադրված այս թեկնածուին, և խմբակցության պատգամավորները նույնիսկ հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու առաջադրված թեկնածուին։ Իսկ «Բարգավաճ Հայաստանը» հստակ չէր հայտնել դիրքորոշման մասին։