22/04/2019 18:54
Նա մեր շատ սպասված առաջնեկն է. դերասանուհի Նառա Թումասյանը դուստր է ունեցել
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Թումասյանն ու Դավիթ Առաքելյանը դուստր են ունեցել: Երկար սպասված փոքրիկը լույս աշխարհ է եկել Սուրբ Հարության տոնին՝ ապրիլի 21-ին՝ 49 սմ հասակով ու 2 կգ 530 գրամ քաշով:
«Նա մեր շատ սպասված առաջնեկն է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություն ունեմ, զգացմունքներս շատ տարբեր են: Միայն կասեմ, որ անընդհատ գրկում եմ նրան, ճանաչում ենք իրար, ծանոթանում», - Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով պատմեց նորաթուխ մայրիկը:
Ն. Թումասյանը խոստովանում է՝ ամուսինը շատ էր ուզում աղջիկ ունենալ, բայց դեռ չի տեսել դստրիկին: Անվան ընտրությունն էլ հենց նա է կատարել:
«Ամուսինս Հայաստանում չի, բայց արդեն ճանապարհին է, գիշերն այստեղ կլինի: Սպասում եմ իրենց հանդիպմանը: Փոքրիկիս անունը Եվա է. ամուսինս առաջարկեց, ես էլ սիրով համաձայնվեցի: Ուզում էի, որ կարճ ու գեղեցիկ անուն լինի», - նշեց նա:
Առաջնեկի խնամքի հարցում նորաթուխ մայրիկն օգնական ունի: Ժպիտով ասում է՝ մայրը կօգնի, ինքն էլ երևի արագ ամեն ինչ կսովորի:
Aysor.am-ը շնորհավորում է Նառա Թումասյանին և Դավիթ Առաքելյանին, փոքրիկ Եվային էլ մաղթում ենք անհոգ և ուրախ մանկություն: