23/04/2019 15:45
ՊԵԿ նախագահը հանդիպում է ցուցարար ավտոներկրողների հետ (Տեսանյութ)
Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ շենքի դիմաց՝ պահանջելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը։
Նրանք դժգոհում են Հարկային օրենսգրքով նախատեսված այն փոփոխությունից, ըստ որի, ամեն երկրորդ մեքենան նվիրատվության տեսքով վաճառելու համար 20 % հարկվելու են։
Քիչ առաջ Ավտոներկրողները միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը խնդրեց ցուցարարներից խումբ կազմել և հանդիպել ՊԵԿ նախագահին։
Դավիթ Անանյանը համաձայնեց ընդունել ներկրողներից կամզված խմբին։
Այս պահին ընթանում է ավտոներկորղներից կամզված 6 հոգանոց խմբի և Անանյանի հանդիպումը։