23/04/2019 16:32
Եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա հակամարտության լուծման հավանականությունը գրեթե զրոյանում է. Ռուբեն Ռուբինյան
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ղարաբաղյան հիմնահարցի լուծում չի տեսնում այն դեպքում, երբ Ադրբեջանն ընդդիմանում է Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցին։
«Եթե և՛ մենք, և՛ Արցախը, և՛ միջազգային հանրությունն իրապես ուզում է լուծել այս հակամարտությունը, ապա անհրաժեշտ է, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա լուծման հավանականությունը գրեթե զրոյանում է»,- այսօր խորհրդարանում Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորը։