23/04/2019 13:38
Որևիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ կողմից Քոչարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին (Տեսանյութ)
Ոչ մի այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով վարչապետի կոչին՝ ուղղված ՀՀ-ում ռուսական որոշ լրատվամիջոցների՝ որդեգրել չեզոք դիրքորոշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ:
Դիտարկմանն՝ արդյոք չի տեսնում ՌԴ կողմից Քոչարյանին սատարում, Սինոնյանն ասաց. «Չեմ կարծում, որ «ՌԴ կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է: Դա ՀՀ ներքին գործերն են: Ինչպես մենք չենք խառնվում որևիցե երկրի ներքին գործերին, այնպես էլ որևիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին: Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս արվել է և հետևություններ մեր գործընկերները կանեն»:
ԱԺ փոխնախագահը նաև ընդգծեց, որ ՌԴ իր գործընկների հետ մասնավոր զրույցների ժամանակ ստացած տպավորություններից կարող է պնդել, որ Քոչարյանի հետ կապված միանշանակ վերաբերմունք և տրամադրվածություն չկա: