23/04/2019 12:39
ԱԺ բակում հայ-ռուսական բարեկամության ծառուղի բացվեց ( Տեսանյութեր, լուսանկարներ)
Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը և եղբայրությունը բազմադարյա պատմություն ունի և խարսխված է փոխադարձ համակրանքի, հարգանքի վրա, խորհրդարանի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ այսօր ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նկատեց, որ ինքը խիստ հուզված և ուրախ է՝ մասնակցելու հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման հանդիսավոր արարողությանը։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը համատեղ ուժերով կեչի տնկեցին, այնուհետ ջրեցին տնկին։
Լրագրողների հարցին՝ ինչու հատկապես կեչի, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանեց՝ այս ծառատեսակն ավանդաբար ասոցացվում է ռուս ժողովրդի հետ։ Բացի այդ, ծառերը բերված են ռուսական Ֆիալետովո գյուղից։
Լրագրողների հաջորդ հարցին՝ ում մտահղացումն էր ԱԺ-ի բակում հայ-ռուսական բարեկամության ծառուղի հիմնել, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանեց՝ հայ խորհրդարանականների, ինչի համար ինքը շատ շնորհակալ է։