23/04/2019 23:46
Նոտր Դամին հաջորդեց Վերսալը. հերթական խոշոր հրդեհը Փարիզում. տեսանյութ
Ֆրանսիայի մայրաքաղաքում բռնկվել է հերթական խոշոր հրդեհը. այս անգամ մշակութային մեկ այլ ժառանգության՝ Վերսալի մոտակայքում:
Տեղեկությունը Թվիթերում հաստատել են Փարիզի Իվելին դեպարտամենտի իշխանությունները: Մեկտեղ, նրանք նշել են, որ կրակը չի սպառնում ֆրանսիական արքաների նախկին նստավայրին:
Ըստ տեղեկությունների՝ բռնկվել է Պարկ դե Կլանյի փողոցում գործող ավտոսրահը, որը Վերսալից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:
Հրդեհի մարմանը ներգրավված 86 հրշեջ անձնակազմ, և հատուկ տեխնիկայի 27 միավոր:
Կրակը հաջողվել է մեկուսացնել: Կարծես՝ հաջողվել է խուսափել նաև մարդկային զոհերից:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին խոշոր հրդեհ էր բռնկվել նաև Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հսկայական վնաս է հասցրել կառույցին: