24/04/2019 12:25
Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ Թուրրքիան տալու է ոճրագործության պատասխանը
Մեր հիմնական նպատակն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչում ունենա, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրուցյում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Սա ոչ միայն կառավարության, այլ ամբողջ աշխարհի հայության խնդիրն է, պատվի խնդիրն է»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանը նշեց, թե կարճ ժամանակ է մնացել, որ Թուրրքիան տա ոճրագործության պատասխանը։
«Ոչ մի ազգ թող ցեղասպանությոնը չզգա, այդ դաժան սուգը»,- նշեց Գ. Ծառուկյանը։
Նա ասաց, որ պետք է բոլոր հարթակներն օգտագործելով բարձրացնել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»,- ընդգծեց ԲՀԿ ղեկավարը։