24/04/2019 12:31
«Տեղի հատկացում չի եղել». Գագիկ Ծառուկյանի միջոցներով Արցախում նոր զորամասի կառուցումը դեռ չի սկսվել
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Արցախում նոր զորամասի կառուցումը դեռ չի սկսվել:
Արցախում զորամաս կառուցելու ծրագրերի մասին Գ.Ծառուկյանը հայտարարել էր 2017 թ. նոյեմբերին:
«Հիմա, քանի որ այնտեղ շատ լարված ա, դուք գիտեք, իրավիճակը... այնտեղ պետք է տեղը հատկացնեն... դեռ տեղի հատկացում չի եղել», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Ծառուկյանը։
Դիտարկմանը, որ հայտարարությունից երկու տարի է անցել, նա արձագանքեց. «Դուք կարող եք այնտեղից հարցնել: Ծառուկյանից կախված չի եղել»:
2017 թ. նոյեմբերին Գ.Ծառուկյանը հայտարարել էր, որ զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են: