24/04/2019 09:28
Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հակասություններն ավելի են խորանում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ միայն չեն կարգավորվել, այլ հակասությունները ավելի են խորանում:
Իշխանությունը կարծես թե գնում է Ծառուկյանի սեփականության հիմքերը քննելու ճանապարհով, և Ծառուկյանը մտավախություն ունի, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը կարող է սկսվել հենց իրենից: Իշխանությունը կարող է ունեզրկման սպառնալիքով ստիպել, որ Ծառուկյանը չփորձի հարել իշխանության քաղաքական ընդդիմախոսների ճամբարին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։