24/04/2019 13:08
Դավիթ Տոնոյանը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարի հետ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։
Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։