25/04/2019 20:02
Մեկնարկում է ՀՅԴ 23-րդ Գերագույն ժողովը
Ապրիլի 26-ից մեկնարկում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննելու է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, որոշելու է առաջիկա ռազմավարությունը և ընտրելու է նոր Գերագույն մարմին:
ՀՅԴ գերագույն մարմնից տեղեկացնում են, որ ժողովին հրավիրված են նաև կուսակցության արտերկրի կազմակերպական կառույցների ներկայացուցիչները: