25/04/2019 11:33
Ռուսական առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան
Առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին, Մոսկվայում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020թ.-ի սկզբին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները:
Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանը հետագայում ևս ռուսական զենք ձեռք բերելու ծրագրեր ունի:
«Զինվելու և վերազինվելու ենք հետևողականորեն: Ռուսական սպառազինման ձեռք բերում կլինի», - նշել է նախարարը: