25/04/2019 10:14
«Ժամանակ». Արմավիրի մարզպետի ու Արմավիրի քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները:
Երեկ Արմավիրի մարզպետը և քաղաքապետը առանձին-առանձին են ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Նրանք միմյանց մեղադրում են անգործության և իրավիճակին չտիրապետելու մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։