25/04/2019 12:34
Մահացել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Պիեռ Մարելը
87 տարեկանում մահացել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Պիեռ Մարելը, հայտնել է BFM հեռուստաալիքը` հղում անելով դերասանի ընտանիքին:
«Ագատա Մարելը խորը վշտով հայտնում է, որ իր ամուսինը՝ դերասան Ժան Պիեռ Մարելը, մահացել է չորեքշաբթի օրը՝ Սեն Կլու հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո»,- մեջբերել է BFM-ն կնոջ հայտարարությունը:
Ժան Պիեռ Մարելը խաղացել է առավելապես կատակերգական դերեր, նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում, այդ թվում՝ «Կողոպուտ», «Շագրենի կաշին», «Մեծ շրջագայություն» և այլ ֆիլմերում:
Դերասանը յոթ անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակի, 2007 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշան: