25/04/2019 15:01
Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,12 դոլարով՝ մինչև 74.48 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,41 դոլարով և կազմում 65.89 դոլար մեկ բարելի դիմաց: