25/04/2019 11:40
Նոր նախագիծ. շուրջ 370 հազար աշակերտներ կայցելեն համերգասրահներ և թատրոններ
Կառավարության այսօրվա նիստին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անցած շաբաթ մեկնարկել է նախագիծ, որը ենթադրում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ համերգասրահներ և թատրոններ, իսկ, մինչ այդ, մեկնակել էր ծրագիր, որով նրանք այցելում էին պատկերասրահներ:
«Սա էլեկտրոնային հարթակ է, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով սա աննախադեպ է՝ ամբողջ համակարգի ներգրավվածությամբ», - ասաց նաարարը՝ կոչ անելով ծնողներին, ուսուցիչներին խրախուսել աշակերտներին գրանցվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյնը արձանագրեց, թե այս տարի ՀՀ կրթական դպրոցներում սովորող բոլոր աշխակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ և թատրոն:
«Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբաության մեջ և մշակույթին վերապահում ենք կրթական դերակատարում, կրթությունը մշակութային երևույթ է և սրանով է պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները», - ասաց Նիկոլ Փաշինյանը: