25/04/2019 10:30
Սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
Aysor.am-ի հրապարակման հիման վրա ԱԺ բակում սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ նյութերի նախապատրաստումն ավարտվել է.
«Որոշում է կայացվել, քրեական գործ հարուցելը մերժել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով», - Aysor.am-ի թղթակցին փոխանցեցին ոստիկանության Արաբկիրի բաժնից:
Հիշեցնենք, որ Aysor.am-ի հետ զրույցում քաղաքացին ցուցադրել էր դանակը՝ հայտարարելով, որ պատրաստ է դրանով «ուտիլիզացնել» սեռական փոքրամասնություններին:
Հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնում նյութեր էին նախապատրաստվել, քաղաքացին բերման էր ենթարկվել ոստիկանություն, բացատրություն տվել ու բաց թողնվել: