26/04/2019 13:18
Պուտին. Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթնաժողովը տեղի է ունենալու օգոստոսին
Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթնաժողովը տեղի է ունենալու Ռուսաստանում օգոստոսին, հայտարարել է ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանում օգոստոսին անցկացնելու ենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը», — երկրի առաջնորդի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Խոսելով երկկողմանի առևտրային ոլորտի մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականին աճել է մոտ 14 տոկոսով և հասել 2.5 միլիարդ դոլարի: