26/04/2019 10:00
Մենք պետք է աշխարհի հետ կարողանանք խոսել համահունչ. Հակոբ Արշակյան
Մենք պետք է աշխարհի հետ կարողանանք խոսել համահունչ, կարողանանք պաշտպանողական մեխանիզմներ ստեղծել մտավոր սեփականության պաշտպանության համար, այսօր՝ Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Կոնֆերանսին ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ իր հերթին նկատեց, որ մտավոր սեփականությունը հաճախ անվանում են տնտեսության կայունության հիմք։
«Տնտեսական զարգացման առաջնային քայլը ներդրումն է։ Իսկ 21-րդ դարում հիմնական ներդրումները կատարվում են մտավոր սեփականության դաշտում։ Եթե մտավոր սեփականությունը պաշտպանված չլինի, չենք ունենա ստեղծարար հաջողություններ։ Պետությունը, մասնավոր և ստեղծարար համայնքը պետք է համատեղ աշխատեն, ստեղծեն այնպիսի համակարգ, որը կկարողանա պաշտպանել ստեղծարար միտքը», - ասաց փոխնախարարը։