26/04/2019 09:30
«Ժամանակ». Ով է կանգնած Երևանի աղբահանության համար ձեռք բերված «ԿամԱԶ»-ների գործարքի հետևում
«Ժամանակ» թերթը գրում է, որ բազմիցս է գրվել, որ Երևանի քաղաքապետարանը աղբահանության համար սարքավորված «ԿամԱԶ» բեռնատարները գնել է առանց մրցույթի, այսպես կոչված, մեկ աղբյուրից:
Թերթի տեղեկություններով՝ այս գործարքի հետևում կանգնած է քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերներից մեկը՝ Արտակ անունով, իսկ գործարքի արդյունքում առաջացած եկամուտը գերազանցում է մի քանի հարյուր հազար դոլարը: