26/04/2019 19:36
Հրաշալի առիթ է միմյանց հետ ուրախանալու, լավ ու վատ կարծիքներով կիսվելու ու մի բաժակ բան խմելու համար. ինչպե՞ս է նշելու Քաղաքացու օրը Հրանտ Թոխատյանը
Այսօր երեկոյան ես Մոսկվա եմ մեկնում, հուսով եմ՝ կվերադառնամ մայիսի 1-ին, այնպես որ, ապրիլի 27-ն ինձ համար հերթական աշխատանքային օր է լինելու, Aysor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես և որտեղ է պատրաստվում նշել Քաղաքացու օրը՝ տեղեկացրեց ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
Դիտարկմանն՝ արդյոք այս տոնի անհրաժեշտությունն ունեինք, նկատեց.
«Տոնը միշտ էլ լավ է: Մարդկանց համար հրաշալի առիթ է միմյանց տեսնելու, ուրախանալու, զրուցելու, լավ ու վատ կարծիքներով կիսվելու ու մի բաժակ բան իրար հետ խմելու համար: Բայց ասեմ, որ ինձ համար աշխարհի լավագույն տոները Նոր Տարին ու իմ երեխաների ծննդյան օրերն են»:
Հիշեցնենք, որ 2019 թվականից հայկական տոնական օրացույցում ավելացավ ևս մեկ տոն՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը, որն այսուհետ նշվելու է յուրաքանչյուր տարի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը:
Այս տարի Քաղաքացու օրը կնշվի վաղը՝ ապրիլի 27-ին: Մայրաքաղաք Երևանում ու Հանրապետության տարբեր մարզերում տեղի կունենան մշակութային, մարզական ու ժամանցային միջոցառումներ: