27/04/2019 15:15
Tesla-ն առաջին եռամսյակում կրել է 702 միլիոն դոլարի կորուստ
2019 թվականի ֆինանսական առաջին եռամսյակում Իլոն Մասկի հիմնադրած Tesla ընկերությունը կրել է 702 միլիոն դոլարի կորուստ:
Եկամուտը կազմել է 4,5 միլիարդ դոլար՝ նախորդ եռամսյակի 7,2 մլրդ դոլարի դիմաց, սակայն ավելի շատ, քան 2018 թվականի առաջին եռամսյակում, երբ եկամուտը կազմել էր 2,6 մլրդ դոլար:
Երկրորդ եռամսյակում Tesla- ն չի ակնկալում դրական միտում: Ինչպես գրում է The Verge-ը՝ 2010 թվականից, երբ ընկերությունը մտել է ֆոնդային բորսա, նախորդ եռամսյակը դարձել է կատարողականի տեսանկյունից վատագույններից չորրորդը:
Որոշ փորձագետներ ասում են, որ կորուստներ են սպասվում, բայց ոչ այդ ծավալով:
Ներկայումս Tesla-ն իր տրամադրության տակ ունի 2,2 միլիարդ դոլար, որոնցից 768 միլիոնը մեքենաների համար ավանդներ են (Model 3, Model Y, երկրորդ սերնդի Roadster, Tesla Semi, նաև ընկերության էներգետիկ արտադրանքներ):
Նշվում է, որ առաջին եռամսյակում ընկերությունը 63 հազար ավտոմեքենա է մատակարարել, ինչը ցածր է կանխատեսված 90 հազար ցուցանիշից: Ըստ Մասկի՝ դժվարություններ են ավելացնում մեկ գործարանից երեք տարբեր մոդելների փոխադրումը միջազգային գնորդներին: