27/04/2019 13:55
Պուտինը Եվրասիայում էլեկտրոնային առևտրի համար կանոնների համաձայնեցման հույս ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողում հույս է հայտնել, որ Եվրասիական մայրցամաքում էլեկտրոնային առևտրի համար համաձայնեցված կանոններ կսահմանվեն, կստեղծվեն տեղեկատվության փոխանակման և պաշտպանության ստանդարտներ:
Այս մասին ասվում է Կրեմլի կայքում ՌԴ նախագահի սղագրության մեջ:
«Առաջիկա տարիներին մտադիր ենք 5-րդ սերնդի ցանցերի շահագործումը սկսել: ԵՏՄ անդամ պետությունների հետ միասին ՌԴ-ն տեղեկատվության փոխանակման և պաշտպանության ունիվերսալ ստանդարտներ է ներդնում, թվային տարածություն է կառուցում: Կարծում եմ, որ ապագայում պետք է նման տարածություն ստեղծենք ամբողջ Եվրասիական մայրցամաքում, էլեկտրոնային առևտրի համար համաձայնեցված կանոններ սահմանենք», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը դարձել է Ասիա-խաղաղօվիկանոսյան համացանցային տնտեսության տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզի» նախաձեռնողը: