29/04/2019 13:29
Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, տեղեկացնում Է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները եւ օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին», - նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: