29/04/2019 20:36
ԱԺ նախագահը Գագիկ Ծառուկյանի հարցով հանդես կգա հայտարարությամբ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այսօր խորհրդարանում փակ նիստում մի քանի հարցերի հետ միաժամանակ քննարկել է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը ուղղված Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Մենք քննարկել ենք այդ հարցը, բայց խմբակցությունն այդ մասին որևէ դիրքորոշում չի ձևավորել: Հնչել են տարբեր կարծիքներ», - փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, խնդրանքով՝
1․ Իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը։
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն խնդրո առարկայի վերաբերյալ:
Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ ԱԺ նախագահը հանդես կգա հայտարարությամբ: