29/04/2019 10:42
Պրիխոդկո. Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստ են մինչև 2030-ը համաձայնեցնել գազամատակարարման սխեման
Ռուսաստանն ու Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը և ցանկանում են մշակել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար, հայտարարել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:
«Մեր երկրները մեծ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազային ոլորտում: Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը», - ասել է նա:
Նա նաև հաստատել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերն անցկացնելու են ներքաղաքական անհրաժեշտ կոնսուլտացիաներ՝ ՌԴ-ից Հայաստան մատակարարվող բնական գազի գները կազմելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար: