29/04/2019 16:04
Հակառակորդը 40 րոպե կրակել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Բաղանիսի հատվածի ուղղությամբ
Այսօր՝ ժամը 13։00-ից 14։00-ի հատվածում, հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում։
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը.
«Կրակոցները եղել են մոտ 40 րոպե տևողությամբ։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակել են ճանապարհի վրա։ Վիճակը նորմալ է, հանգիստ է։ Ճանապարհը բաց է, բարեբախտաբար, մեքենաները չեն տուժել», - ասաց Նարեկ Սահակյանը։