30/04/2019 14:24
Հայաստանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 11 տոկոսով. վարչապետ
Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև արձանագրվում է առևտրաշրջանառության կայուն աճ, այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն ընդհանուր արտահանման մեջ 2018թ.-ին կազմել է 28,5 տոկոս՝ աճելով 20 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ առևտրաշրջանառութունն աճել է ավելի քան 11 տոկոսով», - ասաց Հայաստանի վարչապետը: