30/04/2019 12:07
Պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. Դավիթ Անանյան
Մենք պետք է մտածենք հարկման քաղաքականության հիմնական փոփոխությունների մասին, խորհրդարանում ընթացող «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով հանրային լսումների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մոտ ապագայում միջնաժամկետ փոփոխություններ ունենք և հանրության, քաղհասարակության ու խորհրդարանական մեր գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը: Տասը ամսից ավելի է քննարկում ենք ընթացիկ փոփոխությունները ու եթե այս փոփոխությունները դեռևս անցած տարի մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները կարողանայինք անցկացնել և հանրությանը մի քիչ ավելի լավ կամ փոփոխված օրենսդրություն մատուցեինք, կարող էինէ ասել, որ ընթացիկ փոփոխություններին միտված որևէ քայլ կատարել ենք», - ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահն առաջարկվող փոփոխություններում գոհացուցիչ որակեց նախագծերի փաթեթով առաջարկվող հատկապես 3 դրույթ:
«Հարկման բեռի փոփոխություն, սպառման ոլորտի հարկման բեռի ավելացում՝ եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում», - ասաց Անանյանը: