30/04/2019 15:16
Իրանից նավթի մատակարարումների բռնարգելքի գործողությունը Թրամփի կողմից երկարաձգվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն երկուշաբթի երկարացրել է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի և նավթամթերքների մատակարարումների վրա: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հրամանագրում Միացյալ Նահանգների ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, և կարելի կլինի անհիվանդագին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունն այդ բնագավառում:
«Զեկույցի շատ ուշադիր գնահատումից հետո, որն ԱՄՆ-ի Կոնգրես է հղել էներգետիկայի նախարարության տեղեկատվական վարչությունը, ես հանգեցի այն եզրակացության, որ (…) աշխարհում բավականաչափ նավթ եւ նավթամթերք Է արտադրվում այլ երկրների կողմից, բացի Իրանից, որպեսզի օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից Իրանից նավթի և նավթամթերքների գնումների զգալի կրճատում թույլ տրվի», - նշել է պետության ղեկավարը: