30/04/2019 16:28
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հաղթանակը ոգևորել է Արթուր Վանեցյանին
Բոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցակցված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ։
ՀՖՖ նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին մաղթել է նորանոր հաջողություններ:
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում Հայաստաի ընտրանին 0:0 հաշվով էր ավարտել Բոսնիայի ու Հերցեգովինայի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը և երկու դեպքում էլ հաղթել 11 մետրանոց հարվածաշարերում, իսկ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարի իրենց հասակակիցներին: