01/05/2019 10:00
«Ժամանակ». Տախտակի շուկայում թեժ մրցակցություն է ծավալվում
«Ժամանակ» թերթը գրում է. «Շինափայտի, այսպես կոչված, տախտակի շուկայում թեժ մրցակցություն է ծավալվում:
Վերջին 20 տարում շինափայտի ներմուծման և վաճառքի մենաշնորհը պատկանում էր Սերգեյ Մանուկյանին՝ Եվրոպայի Սերգեյ: Նա էր սահմանում շինափայտի ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները, որոնք իրականից անհամեմատ թանկ էին:
Շուկայի ազատականացման արդյունքում շինափայտի գինը նվազել է առնվազն 25 տոկոսով և շարունակում է իջնել: Արդյոք Մանուկյանը կմեղադրվի ապօրինի հարստացման մեջ, թե ոչ, դեռ հայտնի չէ»: