01/05/2019 12:54
Երևանը շարունակում է «մնալ ջազային»․ Մայրաքաղաքում նշվել է ջազի միջազգային օրը
Ջազի միջազգային օրը Կասկադում մարդաշատ ու ջազառատ էր: Բացօթյա բեմում ջազի հայ վարպետներն էին իրենց երիտասարդ գործընկերների հետ:
Համերգին միացել է նաև «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային մի շարք լավագույն ջազային ստեղծագործություններ:
Լևոն Մալխասյանի խոսքով՝ Երևանը շարունակում է մնալ ջազային 1960 թվականից։