02/05/2019 14:04
Շոուն սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում. Մանվել Գրիգորյանի կին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրում ընթանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ: Նրա պաշտպանները հայտարարեցին, որ Գրիգորյանը վատառողջ է՝ միջնորդելով հետաձգել նիստը, մինչդեռ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը: Դրանից հետո Գրիգորյանի պաշտպաններն ինքնաբացարկ ներկայացրին:
Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանը վատառողջ տեսք չուներ ՔԿՀ-ն լքելուց, նրա կինն արձագանքեց.
«Հերոսը չի սողում, ուրիշ բան չեմ ասի»:
Խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքի չափի մասին՝ Ամիրյանն ասաց. «Ո՞վ ա ասում, կադրերը, շոուն սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»:
Ամիրյանը նաև շեշտեց, որ զենք-զինամթերքը օրինական է եղել: