02/05/2019 18:35
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Հանդիպմանը, որին մասնակցել են ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակությանն առնչվող տարբեր հարցեր: