02/05/2019 14:59
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ընթանում էր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որին Գրիգորյանը ներկա չէր՝ վատառողջ լինելու պատճառով:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկեր չվճարելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: