02/05/2019 20:05
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կարող է հինգ տարուց ավելի տևել
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կարող է տևել հինգ տարուց ավելի, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը «Le Parisien» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նախապես 5 տարվա ժամկետի մասին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը.
«Աշխատանքները կարող են տևել ինչպես հինգ տարուց ավելի, այնպես էլ՝ դրանից պակաս: Գլխավորն այն է, որ ամեն ինչ արվի հանգամանորեն: Միանգամայն ակնհայտ է, ամեն դեպքում այդ աշխատանքները պետք արագ կատարվեն, որպեսզի տաճարը հնարավորինս շուտ վերադարձնենք հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին և զբոսաշրջիկներին»,- հայտարարել է Ռիեստերը: