02/05/2019 14:49
ԱՄՆ-ում լրանում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների գործողության ժամկետը
Միացյալ Նահանգներում հինգշաբթի լրանում Է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ, հայտնում է «Интерфакс»-ը:
Այսպիսով, եթե Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան, որոնք Վաշինգտոնից բացառություններ էին ստացել մինչև մայիսի 2-ը, շարունակեն նավթ գնել Իրանից, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ: Այդ հետաձգումը ներմուծողներին տրամադրվել էր, որպեսզի նրանց թույլ տրվեր գտնել նավթի գնման այլընտրական աղբյուրներ:
Հունաստանը, Իտալիան և Թայվանը, որոնք նավթ էին գնում Իրանից, արդեն դադարեցրել են իրանական նավթի ներմուծումը, մինչդեռ իրանական նավթի մյուս ներմուծողները բազմիցս ԱՄՆ-ին խնդրել են երկարաձգել բացառությունները: