02/05/2019 16:12
«Սարյանի հետքերով»՝ պլեներային աշխատանք բնության գրկում
Մայիսի 4-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիան՝ «Սարյանի հետքերով» գեղանկարչական ծրագրի շրջանակում, կազմակերպում է պլեներային աշխատանք բնության գրկում:
«Սարյանական հետքերն» այս անգամ կտանեն Էջմիածին՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցի, որը նկարիչ Մարտիրոս Սարյանն արտացոլել է կտավում (վերնագրված՝ «Արարատը և Հռիփսիմեն», 1945 թ.):
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև այցելություն Խորեն Տեր-Հարությանի և Ռուբեն Սևակի թանգարաններ:
Ստուդիայի կողմից պլեներային աշխատանքները կազմակերպվում են 2018 թվականի ապրիլից: Դրանց նպատակն է ծանոթանալ արվեստի ստեղծման գաղտնիքներին, հմտություններին՝ բացահայտելով Վարպետի ստեղծագործական ներաշխարհը և սարյանական հրաշագեղ կտավների ստեղծման ոգեշնչման աղբյուրը: