03/05/2019 18:45
Կանցկացվի «Crossroads-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մայիսի 4-28-ը կանցկացվի «Crossroads-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչն է «Քառորդ Տոն» մշակութային ՀԿ-ն, աջակիցը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Փառատոնին արտերկրից կմասնակցեն կոմպոզիտոր Ժան-Լյուկ Ֆաֆշամը (Բելգիա), դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա), կոմպոզիտոր, դիրիժոր Պաոլո Րիչչին (Իտալիա), կոմպոզիտո՝ Արման Ղուշչյան (Ռուսաստան)։
Փառատոնի շրջանակում կկայանան մի շարք միջոցառումներ.
Համերգներ.
Մայիսի 4-ին՝ ժամը 17։00-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն (Գյումրի),
մայիսի 6-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի թանգարան-֊ինստիտուտ (Երևան),
մայիսի 23-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան),
մայիսի 28-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (Երևան):
Սեմինարներ
Մայիսի 7-ին, 8-ին, 20-ին և 24-ին, ժամը 18։00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ակուստիկ լաբորատորիայում»։
Վարպետության դասեր
Մայիսի 7-ին, 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։