03/05/2019 12:12
Դեռևս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լինեին. Տիգրան Խաչատրյան
Դեռևս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լինեին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ անում են իրենցից կախված ամեն ինչ, որ ներդրումներն ավելանան։
«Այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր ներդրողի ու ներդրումային ծրագրի նախաձեռնության հեղինակի հետ ամենօրյա ռեժիմով քննարկում ենք այն հարցերը, թե ինչ պետք է լուծվի, որ իրենք իրենց որոշումները կայացնեն, այդ աշխատանքի մի մասն է», - ասաց նա։
Տիգրան Խաչատրյանը նշեց, թե երբ խոսում են ներդրումների մասին, պետք է չմոռանալ, որ որքան դա կախված է օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելու հարցից, նույնքան էլ կախված է իրենց վարքագծից։
«Այսինքն՝ մենք, որպես հասարակության անդամներ, որքանով ենք պատրաստ մեր խնայողությունները ստեղծել ու դրանք ուղղել համապատասխան նեդրումների», - ասաց նախարարը։