03/05/2019 09:42
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի թեկնածության հարցն օրակարգում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։ Կանոնադրությունն է մշակվում, Լենա Նազարյանն աշխատում է քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա, Վահագն Հովակիմյանը` կառուցվածքի, մարզային կառույցներն են ձևավորվում, թարմացվում, ամեն ինչ զրոյից կազմավորվում է»:
Մայիսին, երևի, Սասուն Միքայելյանը հրաժարական կտա, և կուսխորհուրդը ժամանակավոր կղեկավարի Սուրեն Պապիկյանը, մինչև նախնականով հունիսի 15-ին նշանակված համագումարը կայանա: Նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է։ «Հարցն օրակարգում է»: