03/05/2019 09:47
«Ժամանակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը խնդիրներ ունեն Հայկ Մարությանի հետ
«Ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը, ինչպես գրում է թերթը, խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ:
Թերթի տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: